black Ով ենք մենք yellow

Ով ենք մենք

Ընկերության մասին

«ԷՅԹԻ Գրուպ» ՍՊԸ-ն Հայաստանի առաջատար հանքաարդյունաբերական ընկերություններից մեկն է, որը հիմնադրվել է 2019 թվականին և իրականացնում է երկրաբանահետախուզական ուսումնասիրություններ: «ԷՅԹԻ Գրուպ» ՍՊԸ-ին է պատկանում ՀՀ Տավուշի մարզի Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման թույլտվությունը: Նախագիծը կազմվել և կատարվել է «ԷՅԹԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի նախաձեռնությամբ և ֆինանսական միջոցներով: Նախկինում այս Շրջանում երկրաբանական առաջին հետազոտությունները պատահական բնույթ են կրել: Դրանք կատարվել են բացառապես պղինձ-բազմամետաղային հանքանյութերի որոնման նպատակով: 1910 թ.-ին, առաջին անգամ, Գ.Ն.Սմիռնովը կազմել է Հախում և Աղստև գետերի ավազաններն ընդգրկող տարածքի 1:50000 մասշտաբի երկրաբանական քարտեզը: Շրջանում երկրաբանական համակարգված հետազոտություններ սկսվել է ընդամենը 20-րդ դարի 20-ական թվականների վերջին: Մինչհեղափոխական հետազոտողներից կարելի է նշել նաև Բ.Ն.Վեբերին, Ա.Գուրևային, Ն.Ս.Ուսպենսկայային և Աղաբաբովին, ովքեր տարբեր ժամանակներում ուսումնասիրել են տեղի հանքերևակումները, ինչպես նաև նրանց առանձին տեղամասերի երկրաբանական կառուցվածքը:

Աշխատակազմ

Մեր թիմը

Յուրիկ Հակոբյան

Յուրիկ Հակոբյան

Երկրաբան
Կարդալ Ավելին
Ստեփան Չիրոյան

Ստեփան Չիրոյան

Երկրաբան
Կարդալ Ավելին
Արգամ Սնխչյան

Արգամ Սնխչյան

Գլխավոր Երկրաբան
Կարդալ Ավելին