Բնապահպանական քաղաքականություն

Հորատման և երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելիս, ընկերության առաջնային պահանջը մասնագետներին՝ խստորեն պահպանել օրենսդրությամբ սահմանված բոլոր այն կանոնները, որոնք առնչվում են հորատման և հորատհանուկի ստացման աշխատանքներին , շրջակա միջավայրի պահպանության պահանջներին:
Ընկերությանը թույլատրված տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքների հետ համատեղ իրականացվում են նաև բնապահպանական միջոցառումներ:Մեր որդեգրած քաղաքականության առավել պատասխանատու բաղադրիչներից մեկն է՝ շրջակա միջավայրի վրա, գործունեության ընթացքում բացասական ազդեցության նվազեցում և պատճառված բնապահպանական վնասի վերականգնում:
Ընկերությունը պարտավորվում է.

• Ապահովել ընդերքի , մթնոլորտի, հողի, անտառների, ջրերի, բնության և շրջակա միջավայրի մյուս օբյեկտների անվտանգությունը՝
ընդերքաօգտագործման հետ կապված աշխատանքների վնասակար ազդեցությունից:

• Ապահովել բնության , պատմական և մշակութային հուշարձանների պահպանությունը:

• Վերականգնել և բարելավել ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողամասերը , դրանք պիտանի դարձնել տնտեսության մեջ օգտագործման համար կամ բերել անվտանգ վիճակի:

• Ապահովել ընդերքաօգտագործման հետ կապված աշխատանքների կատարման անվտանգությունը:

• Կատարել նյութերի՝ օդային արտանետումների որակական և քանակական պարամետրերի պարբերական չափումներ, երեք ամիսը մեկ հաճախականությամբ:

• Մեքենայական յուղերի և քսայուղերի օգտագործման պատճառով՝ կատարել հողերի աղտոտվածության մշտադիտարկումներ, հողերի հնարավոր աղտոտումից խուսափելու նպատակով:

• Հորատման աշխատանքները կատարել ժամանակակաից հորատող հաստոցներով , որոնք կապահովեն փոշու նվազագույն առաջացումը:

Բացհանքի շահագործման ավարտից հետո, տեխնիկական ռեկուլտիվացումից հետո, իրականացնել տարածքի բուսական շերտի վերականգնում:Ընկերությունը, տեխնիկական ռեկուլտիվացումից հետո, շարունակական մոնիթորինգի է վերածում կենսաբազմազանության, ջրային և հողային զանգվածի ուսումնասիրման և վնասի նվազեցման միջոցառումների կիրառումը:

Սոցիալական քաղաքականություն

Մեր ընկերությունը պահպանում է մարդու իրավունքների դրույթները ՄԱԿ-ի մարդու իրավունքների հռչակագրին համապատասխան: Ընկերությունը ընդունում և գիտակցում է սոցիալական խնդիրների պատշաճ կատարումը ,որպես առաջնահերթություն և ձգտում կայուն զարգացման:
Իր գոծունեության ընթացքում ընկերությունը իրականացնում է սոցիալական ծրագրեր, որի նպատակն է բարձրացնել աշխատակիցների և ազդակիր համայնքներում ապրող մարդկանց կյանքի որակը:
Մեզ համար կարևոր է ընկերության գործունեության դրական ազդեցությունների ավելացումը և հնարավոր բացասական ազդեցությունների բացառումը կամ մեղմումը : Մեր գործունեության բոլոր փուլերում ՝ նախագծումից մինչև շահագործում , մենք կարևորում ենք , թե ինչ տնտեսական նկարագիր ունի ազդակիր համայնքը և ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ մեր գործունեությունը ազդակիր համայնքի տնտեսական կյանքի վրա:Հանքարդյունաբերական համալիրի շահագործման ընթացքում նախաձեռնողը նախատեսում է մասնակցել ազդակիր համայնքների զարգացման ծրագրերին: Տեղի և հարակից շրջանների բնակիչների ներգրավումը կնպաստի նրանց կենսամակարդակի բարելավմանը` լուծելով մի շարք սոցիալական խնդիրներ:
Մասնակցությունը կիրականացվի տարբեր ուղղություններով:
Մենք պարտավորվում ենք ՝

• Բնակիչներին տրամադրել նյութական օգնության:

• Մանկապաևտեզներին և դպրոցներին տրամադրել նյութական աջակցություն

• Մասնակցել համայնքների զարգացման սոցիալ-տնտեսական ծրագրերին:

• Ստեղծել նոր աշխատատեղեր:

Ընկերության համար առաջնային պայման է հանդիսանում դրական հարաբերություններ ունենալ ազդակիր համայնքների հետ, որի վառ ապացույցն է ընկերության մշտական այցերն ու հանդիպումները բնակչության և համայնքապետերի հետ: Այցերի և հանդիպումների նպատակն է ապահովել փոխադարձ հարգանք և համագործակցություն, սոցիալական ծրագրերի իրականացման համար, ի բարօրրություն տարածաշրջանի համայնքներին և բնակչությանը:

Առողջության և Անվտանգության Քաղաքականություն

Մենք բարձր ենք գնահատում մեր աշխատակիցների առողջությունն ու անվտանգությունը, և անում ամեն ինչ բացառելու աշխատանքի ընթացքում հնարավոր վնասների առաջացումը: Աշխատողների անվտանգությունը եւ առողջությունը աշխատանքային գործունեության ընթացքում աշխատողների կյանքի եւ առողջության պահպանման համակարգն է, որը ներառում է իրավական, սոցիալ-տնտեսական, սանիտարահիգիենիկ, բուժկանխարգելիչ, վերականգնողական եւ այլ միջոցառումներ: Կազմակեպությունը անցկացնում է մի շարք պլանային աշխատանքներ ուղղված աշխատանքի պայմանների բարելավմանը արտադրական տրավմատիզմի նվազեցմանը՝
• Աշխատանքի ընդունվող բոլոր աշխատակիցների հետ անցկացնել նախնական ուսուցում անվտանգության կանոնների վերաբերյալ :

• Բոլոր մասնագիտությունների գծով աշխատողներին հրահանգավորել աշխատանքների անվտանգ կատարման կանոնները:

• Անձնակազմին ապահովել համապատասխան արտահագուստով, կոշիկներով,անհատական պաշտպանիչ միջոցներով ՝ սաղավարտ, ակնոց, լամպ, ձեռնոց, առաջին օգնության համար դեղորայք և պարագաներ:

• Լեռնային և տրանսպորտային մեքենաների և սարքավորումների ղեկավարումը թույլատրել այն անձանց ովքեր անցել են հատուկ ուսուցում և ունեն այդ մեքենաների և սարքավորումների ղեկավարելու իրավունքի վկայական:

• Ապահովել առաջին բուժօգնության համար անհրաժեշտ միջոցներ:

Ընկերության աշխատակիցները պարտավորվում են իմանալ առողջության և անվտանգության ապահովման մասին իրենց պարտավորությունները և խստագույնս հետևել հրահանգավորումներին: