black Յուրիկ Հակոբյան yellow
Յուրիկ Հակոբյան

Յուրիկ Հակոբյան

Երկրաբան

Յուրիկ Հակոբյանն աշխատում է ընկերությունում որպես երկրաբան: Պարոն Հակոբյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետը, ունի մագիստրոսի կոչում։ Իր մասնագիտական փորձն ու արժեքավոր գիտելիքը ձեռք է բերել աշխատելով Հայաստանում և արտասահմանում`՝բազմաթիվ ընկերությունների համար։ Մասնավորապես Հայաստանում մասնակցել է «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ում Շահումյանի հանքային դաշտի երկրաբանահետախուզական աշխատանքներին։ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ում աջակցել է Ամուլսարի երկրաբանահետախուզական աշխատանքներին, ինչպես նաև պաշարների հաշվարկին։ «Վայք Գոլդ» ՍՊԸ-ում իր գիտելիքն է ներդրել Ազատեկի հանքավայրի լրահետախուզման աշխատանքների զարգացման համար, «Սենտերրա Մայնինգ» ՓԲԸ-ում աշխատել է որպես ավագ երկրաբան։ Մասնակցել է նաև Կապույտի ոսկի-բազմամետաղների հանքերևակման և Մուցքի հանքավայրի երկրաբանահետախուզական աշխատանքներին։ Յուրիկ Հակոբյանը աշխատանքներ է տարել նաև Հայաստանից դուրս՝ մասնավորապես Վրաստանում, որտեղ իրականացրել է մեծամասշտաբ բնույթի երկրաբանաորոնողական աշխատանքներ։ Աֆրիկյան երկրներից աշխատել է Տանզանիայում, Կոտ դ’Իվուարում, Սուդանում՝ մասնակցելով երկրաբանական հետազոտությունների։ Յուրիկ Հակոբյանն ունի 20 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ։