Հավատարիմ մնալով համայնքների զարգացմանն ու սոցիալական ներդրմանը՝ «ԷՅԹԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն ամբողջությամբ վերակառուցել է Վազաշենի հանդիսությունների սրահը, որը շուտով կհանձնվի համայնքի բնակիչներին։
Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ պատասխանատու բիզնեսը կարող է և պետք է կարևոր դեր ունենա համայնքային կյանքի զարգացման գործում։ Մեր գործերով ապացուցում ենք, որ համայնքներում կատարվող ներդրումները ստեղծում են իրական արժեք և ծառայում են մարդկանց կարիքներին։
Մենք վստահ ենք, որ վերակառուցված հանդիսությունների սրահը կդառնա համայնքային կյանքի ակտիվ կենտրոն՝ հյուրընկալելով մշակութային, հասարակական և այլ կարևոր միջոցառումներ։
Վազաշենի հանդիսությունների սրահը շուտով իր դռները կբացի բնակիչների առջև՝ նոր որակով և հնարավորություններով։