ԷՅԹԻ ԳՐՈՒՊ ՍՊ ընկերությունը առաջնորդվելով անվտանգության և առողջության միջազգային ստանդարտներով Հայկական Կարմիր Խաչ ընկերության հետ համատեղ անցկացրել է առաջին բուժօգնության դասընթաց, որի ընթացքում աշխատակիցները ստացել են գործնական գիտելիքներ՝ ինչպես արագ և ճիշտ արձագանքել արտակարգ իրավիճակների ժամանակ, և թե ինչպես ապահովել գործընկերների և շրջապատի մարդկանց անվտանգությունը։ Մենք համոզված ենք, որ նմանատիպ միջոցառումնեը ձևավորում են մշակույթ, որտեղ յուրաքանչյուր աշխատակից գիտակցում է թիմի ընդհանուր անվտանգության համար իր պատասխանատվությունը։ Մեզ համար անվտանգ միջավայրի ձևավորումը և միջազգային ստանդարտների պահպանությունը շարունակելու են մնալ առաջնային արժեքներ։