AT GROUP

 

To The Bright Future

ՄԵՐ ՄԱՍԻՆ

             Լուսանկարներ

«ԷՅԹԻ Գրուպ» ՍՊԸ-ն Հայաստանի առաջատար հանքաարդյունաբերական ընկերություններից մեկն է, որը հիմնադրվել է 2019 թվականին և իրականացնում է երկրաբանահետախուզական ուսումնասիրություններ: «ԷՅԹԻ Գրուպ» ՍՊԸ-ին է պատկանում ՀՀ Տավուշի մարզի Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման թույլտվությունը: Նախագիծը կազմվել և կատարվել է «ԷՅԹԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի նախաձեռնությամբ և ֆինանսական միջոցներով:

Նախկինում այս Շրջանում երկրաբանական առաջին հետազոտությունները պատահական բնույթ են կրել: Դրանք կատարվել են բացառապես պղինձ-բազմամետաղային հանքանյութերի որոնման նպատակով: 1910 թ.-ին, առաջին անգամ, Գ.Ն.Սմիռնովը կազմել է Հախում և Աղստև գետերի ավազաններն ընդգրկող տարածքի 1:50000 մասշտաբի երկրաբանական քարտեզը: Շրջանում երկրաբանական համակարգված հետազոտություններ սկսվել է ընդամենը 20-րդ դարի 20-ական թվականների վերջին: Մինչհեղափոխական հետազոտողներից կարելի է նշել նաև Բ.Ն.Վեբերին, Ա.Գուրևային, Ն.Ս.Ուսպենսկայային և Աղաբաբովին, ովքեր տարբեր ժամանակներում ուսումնասիրել են տեղի հանքերևակումները, ինչպես նաև նրանց առանձին տեղամասերի երկրաբանական կառուցվածքը:

ՎԱԶԱՇԵՆԻ ՈՍԿԻ-ԲԱԶՄԱՄԵՏԱՂԱՅԻՆ ՀԱՆՔԵՐԵՎԱԿՈՒՄ

Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակումը գտնվում է ՀՀ Տավուշի մարզում, Վազաշեն գյուղից 1.5-4.0 կմ հարավ-արևելք: Ուսումնասիրվող տեղանքը պատկանում է Սոմխեթա-Ղարաբաղյան գոտու հարավային մասին։ Այն Ալավերդի-Կապան տեկտոնական գոտում է, 1000-1200 մ բացարձակ բարձրության վրա: Տեկտոնական-կառուցվածքային հիմնական միավորը Տավուշի անտիկլինորիումն է՝ որոշ խորքային խախտումներով, որոնք հիմնականում ունեն հյուսիս-արևմտյան և հյուսիս-արևելյան լայնակի տարածում։ Երկրաբանական կառուցվածքի տեսակետից շերտագրական կտրվածքում կան ստորին յուրայից մինչև պալեոգենի հասակի հրաբխածին և հրաբխանստվածքային ապարներ: Ըստ հանքամարմինների ներքին կառուցվածքի, առանձնացված են հանքայնացման երկու տիպեր` երակային և երակիկացանային: Երակային հանքամարմինների ներքին կառուցվածքում առանձնացված են հանքայնացման քվարց-պիրիտ, քվարց-կարբոնատ-բազմամետաղ և քվարց-կարբոնատ ոսկեբեր երակներ։

ԷՅԹԻ ԳՐՈՒՊ ՍՊԸ-ն Ամանորն ընդառաջ անակնկալներ է պատրաստել Իջևանի՝ Վազաշեն գյուղի երեխաների համար:

Կարդալ Ավելին

«ԷՅԹԻ ԳՐՈՒՊ» ՍՊ Ընկերությունը ներկայացնում է Վազաշենի ոսկի-բազմամետաղային հաքերևակման ծրագիրը, Կանադայում PDAC միջազգային երկրաբանական ֆորումի շրջանակներում:

Կարդալ Ավելին

ՀԱՐՑՈՒՄ

Ձեր հարցումը շատ կարևոր Է մեզ համար