01.10.2020

«ԷՅԹԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն հայտարարում է ծառայությունների կատարման մրցույթ

Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակումում 2022թ. իրականացվելիք հորատման մրցույթ Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակումում նախատեսվում է իրականացնել հորատման աշխատանքները, վերջիններս իրականացվելու են հորատհանուկային (DD) մեթոդով: 

  • 2000մ հորատհանուկային եղանակով՝ HQ (96մմ ) չափսերի, մինչև 350մ առավելագույն և 150մ միջին խորությամբ: Բոլոր հորատանցքերը հորատվելու են -60o անկյամբ: 

Առաջարկները պետք է ներկայացվեն ոչ ուշ քան դեկտեմբերի 31-ը <<ԷՅԹԻ ԳՐՈՒՊ>> ՍՊԸ info@atg.am։ Վազաշենի հանքերևակման տեղադիրքը գտնվում է ՀՀ Տավուշի մարզում, Վազաշեն գյուղից 1,5-4,0 կմ արևելք, հարավ-արևելք, մայրաքաղաք Երևանից հեռավորությունը ավտոճանապարհային 160կմ է: 

Վազաշենի հանքերևակումը գտնվում է 850-1200մ բացարձակ բարձրության վրա։ Վերջինիս երկրաբանական կտրվածքում մերկանում են ստորին Յուրայից մինչև Պալեոգենի հասակի հրաբխածին և հրաբխանստվածքային ապարներ։ Վազաշենի հանքերևակումը պատկանում է ոսկի-սուլֆիդային ֆորմացիային։ Հանքայնացումը հանդես է գալիս երակներով և երակիկացաներով։

 Հորատման աշխատանքների ժամանակացույցը: 

 Հորատման աշխատանքները նախատեսվում է սկսել հունվարի 25-ին, կախված եղանակային պայմաններից հնարավոր է սկսել ավելի վաղ: Հորատման աշխատանքները նախատեսվում է իրականացնել 24ժ երկու հերթափոխյա եղանակով:

 Նմուշարկման և թեքաչափական աշխատանքներ (ինկլինոմետրիա) Նմուշարկումը իրականացվելու է յուրաքանչյուր 1 մետր ինտերվալով ԷՅԹԻ ԳՐՈՒՊ-ի երկրաբանների կողմից, որոնք հորատման ամբողջ ընթացքում կլինեն հորատման հաստոցի մոտ: 

Յուրաքանչյուր հորատանցք հորատելուց հետո ԷՅԹԻ ԳՐՈՒՊ-ի երկրաբանների հսկողության ներքո յուրաքանչյուր 50մ ինտերվալով իրականացվելու են թեքաչափական աշխատանքներ (ինկլինոմետրիա):

Բնակարան, սնունդ և տրանսպորտային միջոցներ:

Աշխատողների բնակարանային, սնունդի և տրանսպորտային հարցերը իրականացվում են կապալառուների կողմից: 

 Վառելանյութ:

 Վառելիքի մատակարարումը իրականացվում է կապալառուի կողմից: Անհրաժեշտության դեպքում կապալառուների վառելանյութի տարաների համար ԷՅԹԻ ԳՐՈՒՊ ընկերությունը կտրամադրի տարածք: 

 Ջուր:

 Հորատման համար անհրաժեշտ ջրի մատակարարումը իրականացվում է կապալառուների կողմից: 

Կապալառուները անհրաժեշտ ջուրը վերցնելու են տեղամասում առկա մշտական հոսող առուներից։ 

Առաջարկի Ֆորմատը: 

Առաջարկը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները: 

  • Առաջարկն անհրաժեշտ է ներկայացնել DD հորատհանուկային մեթոդով հորատման համար: 
  • Հորատման DD 1 մետրի արժեքը ՀՀ դրամով (առանց պարապուրդի): 
  • Հորատման հաստոցների քանակությունը և մակնիշները: 
  • Կատարվելիք կանխավճարի չափը:

:

Նորություններ
Թարմացումներ
Կարդալ Ավելին