Սոցիալական Քաղաքականություն
Մեր ընկերությունը պահպանում է մարդու իրավունքների դրույթները ՄԱԿ-ի մարդու իրավունքների հռչակագրին համապատասխան: Ընկերությունը ընդունում և գիտակցում է սոցիալական խնդիրների պատշաճ կատարումը ,որպես առաջնահերթություն և ձգտում կայուն զարգացման:
Իր գոծունեության ընթացքում ընկերությունը իրականացնում է սոցիալական ծրագրեր, որի նպատակն է բարձրացնել աշխատակիցների և ազդակիր համայնքներում ապրող մարդկանց կյանքի որակը:
Մեզ համար կարևոր է ընկերության գործունեության դրական ազդեցությունների ավելացումը և հնարավոր բացասական ազդեցությունների բացառումը կամ մեղմումը : Մեր գործունեության բոլոր փուլերում ՝ նախագծումից մինչև շահագործում , մենք կարևորում ենք , թե ինչ տնտեսական նկարագիր ունի ազդակիր համայնքը և ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ մեր գործունեությունը ազդակիր համայնքի տնտեսական կյանքի վրա:Հանքարդյունաբերական համալիրի շահագործման ընթացքում նախաձեռնողը նախատեսում է մասնակցել ազդակիր համայնքների զարգացման ծրագրերին: Տեղի և հարակից շրջանների բնակիչների ներգրավումը կնպաստի նրանց կենսամակարդակի բարելավմանը` լուծելով մի շարք սոցիալական խնդիրներ:
Մասնակցությունը կիրականացվի տարբեր ուղղություններով:
Մենք պարտավորվում ենք ՝
- Բնակիչներին տրամադրել նյութական օգնության:
- Մանկապաևտեզներին և դպրոցներին տրամադրել նյութական աջակցություն
- Մասնակցել համայնքների զարգացման սոցիալ-տնտեսական ծրագրերին:
- Ստեղծել նոր աշխատատեղեր:
Ընկերության համար առաջնային պայման է հանդիսանում դրական հարաբերություններ ունենալ ազդակիր համայնքների հետ, որի վառ ապացույցն է ընկերության մշտական այցերն ու հանդիպումները բնակչության և համայնքապետերի հետ: Այցերի և հանդիպումների նպատակն է ապահովել փոխադարձ հարգանք և համագործակցություն, սոցիալական ծրագրերի իրականացման համար, ի բարօրրություն տարածաշրջանի համայնքներին և բնակչությանը: