ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԷՅԹԻ Գրուպ» ՍՊԸ-ն Հայաստանի առաջատար հանքաարդյունաբերական ընկերություններից մեկն է, որը հիմնադրվել է 2019 թվականին և իրականացնում է երկրաբանահետախուզական ուսումնասիրություններ: «ԷՅԹԻ Գրուպ» ՍՊԸ-ին է պատկանում ՀՀ Տավուշի մարզի Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման թույլտվությունը: Նախագիծը կազմվել և կատարվել է «ԷՅԹԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի նախաձեռնությամբ և ֆինանսական միջոցներով: Նախկինում այս Շրջանում երկրաբանական առաջին հետազոտությունները պատահական բնույթ են կրել: Դրանք կատարվել են բացառապես պղինձ-բազմամետաղային հանքանյութերի որոնման նպատակով: 1910 թ.-ին, առաջին անգամ, Գ.Ն.Սմիռնովը կազմել է Հախում և Աղստև գետերի ավազաններն ընդգրկող տարածքի 1:50000 մասշտաբի երկրաբանական քարտեզը: Շրջանում երկրաբանական համակարգված հետազոտություններ սկսվել է ընդամենը 20-րդ դարի 20-ական թվականների վերջին: Մինչհեղափոխական հետազոտողներից կարելի է նշել նաև Բ.Ն.Վեբերին, Ա.Գուրևային, Ն.Ս.Ուսպենսկայային և Աղաբաբովին, ովքեր տարբեր ժամանակներում ուսումնասիրել են տեղի հանքերևակումները, ինչպես նաև նրանց առանձին տեղամասերի երկրաբանական կառուցվածքը:

ՄԵՐ ԹԻՄԸ

Ստեփան Չիրոյան

Երկրաբան

Յուրիկ Հակոբյան

Երկրաբան

Ստեփան Չիրոյան

Երկրաբան

Ստեփան Չիրոյանն աշխատում է ընկերությունում՝ որպես երկրաբան։ Տարիների շարունակ պարոն Չիրոյանն իր արժեքավոր ներդրումն է ունեցել մի շարք հանքարդյունաբերական ընկերություններում որոնցից են՝ Սոթքի «ԳԵՈԻԴ ՍՊԸ»-ն, «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի»-ն, «Սփայս Սթիլ Քամփնի»-ն, «Սենտերա Մայնինգ»-ը և «Գեղի Գոլդ» ՍՊԸ-ն։ Վերոնշյալ ընկերություններում պարոն Չիրոյանն աշխատել է որպես երկրաբան, ավագ երկրաբան, ծրագրի համակարգող և մասնակցել երկրաբանական հետազոտությունների, երկրաբանական և երկրաքիմիական ուսումնասիրությունների, հանքավայրերի շահագործման և հետախուզման, հանքավայրերի շահագործման աշխատանքներին։ Նա շատ կարևոր դեր է խաղացել RC հանքարդյունաբերության հանքավայրերի նմուշարկման և փաստաթղթավորման գործում: Ստեփան Չիրոյանն ունի 16 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ։

ՅՈՒՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

Երկրաբան

Յուրիկ Հակոբյանն աշխատում է ընկերությունում որպես երկրաբան: Պարոն Հակոբյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետը, ունի մագիստրոսի կոչում։ Իր մասնագիտական փորձն ու արժեքավոր գիտելիքը ձեռք է բերել աշխատելով Հայաստանում և արտասահմանում`՝բազմաթիվ ընկերությունների համար։ Մասնավորապես Հայաստանում մասնակցել է «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ում Շահումյանի հանքային դաշտի երկրաբանահետախուզական աշխատանքներին։ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ում աջակցել է Ամուլսարի երկրաբանահետախուզական աշխատանքներին, ինչպես նաև պաշարների հաշվարկին։ «Վայք Գոլդ» ՍՊԸ-ում իր գիտելիքն է ներդրել Ազատեկի հանքավայրի լրահետախուզման աշխատանքների զարգացման համար, «Սենտերրա Մայնինգ» ՓԲԸ-ում աշխատել է որպես ավագ երկրաբան։ Մասնակցել է նաև Կապույտի ոսկի-բազմամետաղների հանքերևակման և Մուցքի հանքավայրի երկրաբանահետախուզական աշխատանքներին։ Յուրիկ Հակոբյանը աշխատանքներ է տարել նաև Հայաստանից դուրս՝ մասնավորապես Վրաստանում, որտեղ իրականացրել է մեծամասշտաբ բնույթի երկրաբանաորոնողական աշխատանքներ։ Աֆրիկյան երկրներից աշխատել է Տանզանիայում, Կոտ դ’Իվուարում, Սուդանում՝ մասնակցելով երկրաբանական հետազոտությունների։ Յուրիկ Հակոբյանն ունի 20 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ։