Բնապահպանական Քաղաքականություն
Հորատման և երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելիս, ընկերության առաջնային պահանջը մասնագետներին՝ խստորեն պահպանել օրենսդրությամբ սահմանված բոլոր այն կանոնները, որոնք առնչվում են հորատման և հորատհանուկի ստացման աշխատանքներին , շրջակա միջավայրի պահպանության պահանջներին:
Ընկերությանը թույլատրված տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքների հետ համատեղ իրականացվում են նաև բնապահպանական միջոցառումներ:Մեր որդեգրած քաղաքականության առավել պատասխանատու բաղադրիչներից մեկն է՝ շրջակա միջավայրի վրա, գործունեության ընթացքում բացասական ազդեցության նվազեցում և պատճառված բնապահպանական վնասի վերականգնում:
Ընկերությունը պարտավորվում է.
- Ապահովել ընդերքի , մթնոլորտի, հողի, անտառների, ջրերի, բնության և շրջակա միջավայրի մյուս օբյեկտների անվտանգությունը՝
ընդերքաօգտագործման հետ կապված աշխատանքների վնասակար ազդեցությունից: - Ապահովել բնության , պատմական և մշակութային հուշարձանների պահպանությունը:
- Վերականգնել և բարելավել ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողամասերը , դրանք պիտանի դարձնել տնտեսության մեջ օգտագործման համար կամ բերել անվտանգ վիճակի:
- Ապահովել ընդերքաօգտագործման հետ կապված աշխատանքների կատարման անվտանգությունը:
- Կատարել նյութերի՝ օդային արտանետումների որակական և քանակական պարամետրերի պարբերական չափումներ, երեք ամիսը մեկ հաճախականությամբ:
- Մեքենայական յուղերի և քսայուղերի օգտագործման պատճառով՝ կատարել հողերի աղտոտվածության մշտադիտարկումներ, հողերի հնարավոր աղտոտումից խուսափելու նպատակով:
- Հորատման աշխատանքները կատարել ժամանակակաից հորատող հաստոցներով , որոնք կապահովեն փոշու նվազագույն առաջացումը:
Բացհանքի շահագործման ավարտից հետո, տեխնիկական ռեկուլտիվացումից հետո, իրականացնել տարածքի բուսական շերտի վերականգնում:Ընկերությունը, տեխնիկական ռեկուլտիվացումից հետո, շարունակական մոնիթորինգի է վերածում կենսաբազմազանության, ջրային և հողային զանգվածի ուսումնասիրման և վնասի նվազեցման միջոցառումների կիրառումը: